Բժիշկ առաջնորդների վերապատրաստման ծրագիրը

Ծրագիրը նպաստում է ավելի լավ առողջապահական արդյունքների և հիվանդների ավելի լավ խնամքի փորձի ձեռքբերմանը` առողջապահության առաջնորդների վերապատրաստման ուսուցման 4 հիմնական ուղղությունների տրամադրման միջոցով:

Առողջապահության ոլորտում առաջնորդների վերապատրաստման և զարգացման «Առողջ Հայաստան» հիմնադրամի մոդելն առողջապահության ղեկավարների համար սահմանում է հետևյալ հիմնական ուղղությունները՝ առաջնորդություն, համայնքի ներգրավում, որակի ապահովում, հետազոտական ուսուցում և բժշկական գիտելիքների ու հմտությունների տրամադրում (Բժշկական գիտելիքների և հմտությունների ուղղությունը կմեկնարկի «Առողջապահության ակադեմիայի» ընթացքում և կիրականացվի «Հենար» հիմնադրամի մեր ռազմավարական գործընկերների կողմից): Ծրագիրը սկսվում է ինտենսիվ «Առողջապահության ակադեմիա»-ով, որը հիմք է դնում բոլոր չորս հիմնական ուղղությունների համար: Վերջիններս այնուհետև կշարունակեն ուսուցանվել ինտեգրված ձևով ծրագրի ողջ ընթացքում: Գագաթնակետը կլինի ավարտական նախագծի ներկայացումը: Դիտարկումն ու գնահատումը (ԴԳ) կլինեն ընդհանուր ծրագրի հիմնարար բաղադրիչը, ընդ որում՝ ԴԳ-ն կվերաբերի բուն ծրագրի արդյունավետությանը, ինչպես նաև կներառվի յուրաքանչյուր ուղղության  մեջ: Բժիշկ առաջնորդների ծրագրի ավարտը, սակայն, չի ազդարարի ուսման ավարտը: Առողջապահության շրջանավարտ առաջնորդները կմտնեն շրջանավարտների ցանց, կշարունակեն սովորել միմյանց հետ և միմյանցից: «Առողջ Հայաստան» հիմնադրամի ծրագրի շրջանավարտները պատրաստ կլինեն հոգալ Հայաստանի գյուղական համայնքներում հիվանդների առաջնային խնամքի աճող կարիքները՝ որպես փոխակերպող մատակարարներ և համայնքային գործիչներ, ովքեր ունեն հետևյալ հմտությունները.

  • Առաջնորդել առողջապահության տարբեր մասնագետների խումբ

  • Պաշտպանել հիվանդների, համայնքների և բժշկության շահերը

  • Հասկանալ առողջապահության կառավարումը

  • Լինել խթանիչ համայնքում և առաջնային բուժօգնության բարեփոխումների գործիչ Հայաստանում

  • Լինել արդյունավետ ուսուցիչ և մենթոր

  • Նախաձեռնել առողջապահական մարտահրավերների լուծումներ, որոնք դուրս են կլինիկական խնամքի տրամադրումից

I. Առաջնորդություն

«Առողջ Հայաստան» հիմնադրամը միաժամանակ գիտակցում է, որ գյուղական լավ բժիշկը պետք է լավ առաջնորդ լինի, և որ Հայաստանին անհրաժեշտ են առաջատար բժիշկներ: Լավ բժիշկն առաջնորդ է բազմաթիվ մակարդակներում՝ սկսած կլինիկայում թիմ ղեկավարելուց, համայնքի ներգրավվածության ծրագիր կառավարելուց, առողջապահական արդյունքների բարելավմանն ուղղված նախագիծ ստանձնելուց մինչև համայնքի առողջության պահպանում: Ավելի բարձր մակարդակում Հայաստանին անհրաժեշտ են բժիշկ-առաջնորդներ, ովքեր ունեն թե՛ տեղում փորձ, թե՛ համակարգային մակարդակի խնդիրների իմացություն: Նրանք կկարողանան ղեկավարել կլինիկաները, համապատասխանեցնել Հայաստանի կարիքները ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքին, ներգրավվել կառավարման տարածաշրջանային ու ազգային ռազմավարության և դրա իրականացման մեջ:

II. Համայնքի ներգրավում

«Առողջ Հայաստան» հիմնադրամը ընդունում է, որ ամենակարևոր շահագրգիռ կողմերի՝ տեղի բնակիչների և համայնքների ներգրավումը առողջապահական արդյունքների բարելավման հիմնարար բաղադրիչն է: Առողջապահության մեր ղեկավարները նախևառաջ  կաշխատեն իրենց համայնքների հետ՝ հասկանալու նրանց առողջապահական հավատալիքների համակարգը և նրանց կարիքները՝ նպատակ ունենալով տեղի բնակիչների համար համատեղ նախագծել դեպի բարելավված առողջություն տանող համատեղ ուղի:

III. Որակի և հետազոտությունների վերապատրաստում

«Առողջ Հայաստան» հիմնադրամի գլխավոր նպատակն է պատրաստել առողջապահական համակարգերը և, ի վերջո, Հայաստանի բնակիչների առողջության բարելավումը խթանող անհատներ: Ավելի մեծ մասշտաբով փոփոխություններ առաջ մղելու համար հիմնարար է առողջապահական փոքր մասշտաբի բարելավումների ուսումնասիրումը, զարգացումն ու իրականացումը:

IV. Բժշկական գիտելիքներ և հմտություններ

Բժշկական գիտելիքների և հմտությունների ուղղությունը կմեկնարկի «Առողջապահության ակադեմիայի» ընթացքում և կիրականացվի «Հենար» հիմնադրամի մեր ռազմավարական գործընկերների կողմից։ Այս վերապատրաստումը կներառի հիվանդության պատմության, հիվանդի մարմնազննության և հիվանդ-բժիշկ հաղորդակցության հետ կապված հմտություններ, ինչպես նաև կլինիկական պրակտիկայի սկզբունքներ, տվյալների գրագիտություն, գրականության և ապացույցների վրա հիմնված բժշկության օգտագործում, ինչպես նաև առողջության և սոցիալական որոշիչ գործոնների ու հոգեկան առողջության դերը առաջնային բուժօգնության ոլորտում: Նրանք նաև կսովորեն լուրջ սուր հիվանդությունների և վնասվածքների համապատասխան կառավարումը՝ խրոնիկական հիվանդությունների (օրինակ՝ ասթմա, շաքարային դիաբետ, սրտի հիվանդություններ) կամ տրավմաների (օրինակ՝ սայթաքում, ավտովթար, պատերազմ) պարագաներում: Այնուհետև վերապատրաստումը կշարունակվի ծրագրի ընթացքում: Ուսուցումը կօգտագործի տարբեր մոդելներ՝ կիրառելով Եվրոպայի և ԱՄՆ-ի բժշկական մատակարարներին ծանոթ շատ գործիքներ: Այս մոդելները կներառեն, բայց չեն սահմանափակվի հետևյալով.

  • Տեղական և միջազգային մասնագետների դիդակտիկ և ինտերակտիվ ուսուցման դասընթացներ

  • Դեպքի ներկայացումներ

  •  Հիվանդացության և մահացության վերաբերյալ խորհրդաժողովներ

  • Թեմատիկ ներկայացումներ բժիշկ առաջնորդների կողմից

  • Տեղական և միջազգային մասնագետների ղեկավարում և խորհրդատվություն

  • Ավարտական նախագծերի շուրջ հանդիպումներ

Դասավանդման ռեսուրսները ներառում են.

  • Տեղական և միջազգային որակյալ մասնագետներ

  • Գրավոր և վիդեո ռեսուրսներ բժշկական կրթության առաջատար կազմակերպություններից, ինչպիսիք են Ընտանեկան պրակտիկայի ամերիկյան ակադեմիան (American Academy of Family Practice), Մանկաբուժության ամերիկյան ակադեմիան (American Academy of Pediatrics), Բժիշկների ամերիկյան քոլեջը (American College of Physicians), Բրիտանական բժշկական ամսագիրը (British Medical Journal), Ամերիկյան բժշկական ընկերակցության ամսագիրը (Journal of the American Medical Association) և Նյու Ինկլենդի բժշկական ամսագիրը (New England Journal of Medicine)

  • ԱՄՆ-ի ռեզիդենտների համատեղ օգտագործած ուսումնական ծրագրերը

  • PubMed-ի, Dynamed-ի և UpToDate-ի նման ռեսուրսներ

V. Ավարտական նախագիծ

Յուրաքանչյուր բժիշկ առաջնորդ կուսումնասիրի, կնախագծի, կգործարկի, կիրականացնի և կզեկուցի ավարտական ծրագրի մասին, որը կմիավորի բոլոր չորս հիմնական ուղղությունները: Դա ծրագրի գագաթնակետն է: Նրանք պետք է օգտագործեն իրենց հմտություններն ու գիտելիքները՝ համայնքում շահագրգիռ կողմերին համախմբելու և նրանց հետ աշխատելու համար՝ բացահայտելու մտահոգության ոլորտները, հստակացնելու մեկ հիմնական ոլորտ և միասին աշխատելու  համայնքի առողջության բարեկավման ոըղղությամբ: Առողջապահության յուրաքանչյուր ղեկավար կունենա մեկ խորհրդատու, ով նրանց կառաջնորդի ու կօգնի այդ գործընթացում:

Արվեստ և բժշկություն մոդուլ

Որպես մեր առաջնորդության զարգացամ ծրագրի մաս՝ առաջարկում ենք «Արվեստ և բժշկություն» հատուկ մոդուլ։ Այս սեմինարները կներկայացնեն արվեստագետների և բժիշկների պատմական համագործակցություններ, որոնք զարգացնում են մարդու մարմնի ըմբռնումը, ինչպես նաև գործնական և «աչքի վրա» արվեստի վարժություններ և արվեստի դասեր, որոնք նոր հմտություններ են ստեղծում կլինիկական կիրառություններով: Այնուհետև մեր բժիշկ առաջնորդները կստեղծեն իրենց արվեստի գործերը, որոնք կցուցադրվեն ծրագրի ավարտին: Այս մոդուլի նպատակն է օգնել բուժաշխատողներին զարգացնել ճշգրիտ տեսողական դիտարկումների, կարեկցանքի, խմբային աշխատանքի, հուզական ինտելեկտի իրենց հմտությունները, ժամանակակից բժշկական պրակտիկայում ուժեղացված տեսողական բառապաշարի կարևորությունը և կարողանալ բացահայտել անգիտակից կողմնակալությունը որոշումների կայացման ժամանակ: