«Առողջ Հայաստան» հիմնադրամի ծրագրին դիմելու իրավասու լինելու համար թեկնածուները պետք է ունենան հետևյալը.
1) հաջողությամբ ավարտել են Հայաստանի Հանրապետության կրթության նախարարության կողմից ճանաչված և արտոնագրված բժշկական ուսումնարան (արտասահմանում արտոնագրված բժիշկների դեպքում՝ դրա համարժեքը)
2) հաջողությամբ ավարտել են ընտանեկան բժշկության օրդինատուրան, կամ ընտանեկան բժշկության օրդինատուրայի ծրագրի վերջին տարում լինեն
3) համապատասխանում են Շարունակական բժշկական կրթության /Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) վկայականի պահանջներին.
4) ունեն հայերենի սահուն իմացություն՝ լեզվի բանավոր և գրավոր բարձր հմտություններով
5) ունեն անգլերենի միջին մակարդակի իմացություն
6) ունեն ծրագրին և դրա պահանջներին հանձնառու լինելու կարողություն և պատրաստակամություն
Ամբողջ բնակչության համար առողջապահական խնամքի հավասար հասանելիության հայեցակարգին նվիրվածություն
Առաջնորդության որակների հիմնարար ըմբռնում
Ակադեմիական, մասնագիտական և կամավորական ակնառու ձեռքբերումներ
Քննադատական մտածողության հմտություններ և բարդ խնդիրներ լուծելու կարողություն նույնիսկ այն ժամանակ, երբ դրանց լուծումը անորոշ թվա
Փոփոխություններին հարմարվելու ունակություն, շարունակ սովորելու և մասնագիտության մեջ աճելու պատրաստակամություն
Կազմակերպչական և կառավարման հմտություններ
Լինել խանդավառ, սովորելու ցանկությամբ լի և ճկուն