«Առողջ Հայաստան» հիմնադրամի բժիշկ առաջնորդների ծրագրի առավելությունների փաթեթ

«Առողջ Հայաստան» հիմնադրամի ծրագիրն առաջարկում է առավելությունների մրցակցային փաթեթ, մասնագիտական զարգացման հնարավորություններ և ամենամսյա թոշակ, որը որպես հավելում է տրվում  այն  աշխատավարձին և արտոնություններին, որոնք առաջարկվում են Հայաստանի առողջապահության ոլորտում նմանատիպ դիրք ունեցող մասնագետներին: Մեր առաջնորդության զարգացման ծրագրի և կլինիկական գիտելիքների և հմտությունների զարգացման ծրագրի ընթացքում «Առողջ Հայաստան» հիմնադրամի բժիշկ առաջնորդները ստանում են հետևյալ լրացուցիչ առավելությունները.

  • Համաշխարհային մակարդակի վերապատրաստում

  • Համապարփակ ուսումնական ծրագիր՝ ինքնագնահատման հնարավորություններով

  • Հիմնական իրավասությունները պահպանելու ունակություն

  • Բովանդակություն մասնագիտական զարգացման պահանջները բավարարելու համար

  • Թիրախային թեման ուղղված է հատկապես առաջնային բուժօգնությանը գյուղական համատեքստում

  • Համախոհ մասնագետների աճող խմբի կողքին աշխատելու հնարավորություն

  • Տեղական և համաշխարհային խորհրդատվություն

  • Առողջապահության փորձագետների համաշխարհային ցանցի հասանելիություն

  • Խորը հետազոտություններ կատարելու հնարավորություններ

  • Ամսական թոշակ (ի հավելումն առկա աշխատավարձի) 

Մենք հպարտ ենք որ համագործակցում ենք ՀԵՆԱՐ հիմնադրամի թիմի հետ, «Առողջ Հայաստան» ծրագրի Բժշկական գիտելիքների և հմտությունների ուղղության իրականացման գործում: