Ցանկանու՞մ եք դառնալ Առողջ Հայաստան հիմնադրամի բժիշկ առաջնորդ:

Ահա հաջորդ քայլերը.

1) Լրացրեք դիմումի ձևը, որը գտնվում է ներքևում ԴԻՄԵԼ ԱՅՍՏԵՂ կոճակում: Դա կտևի մոտավորապես 20 րոպե: Խնդրում ենք նկատի ունենալ, որ դուք չեք կարող պահպանել և վերադառնալ դիմումի ձևին:

2) Պատրաստեք հետևյալ փաստաթղթերը նախքան Ձեր դիմումը սկսելը.

  • Ձեր անձնագրի նկարը

  • Ձեր ինքնակենսագրությունը

  • Ձեր հետաքրքրության հայտարարությունը, թե ինչո՞ւ եք ցանկանում միանալ մեր ծրագրին

  • Բժշկական և հաճախած այլ համալսարանների գնահատական(ներ)ը և գրառումներ Ձեր օրդինատուրայի ծրագրից

  • Ունենալ 2 հանձնարարողների տվյալները՝ անուն, պաշտոն, էլ. փոստի հասցե և բջջային հեռախոսահամար:

3) Ձեր հայտը ներկայացնելուց հետո կիսվեք հետևյալ հանձնարարական նամակի ձևը Ձեր 2 հանձնարարողների հետ, որպեսզի նրանք դա լրացնեն և անմիջապես ուղարկեն healthforarmenia.info@gmail.com հասցեին:

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է 2024թ ՄԱՅԻՍԻ 15-ը:

Հայտերը բաց կլինեն մինչև 2024 թվականի մայիսի 15-ի կեսգիշերը Երևանի ժամանակով։ Բոլոր հանձնարարական նամակները պետք է ուղարկվեն healthforarmenia.info@gmail.com էլ. փոստին մինչև այդ վերջնաժամկետը:

Հարցազրույցները կանցկացվեն 2024 թվականի մայիսի 11-ից մինչև 25-ը: Ընդունված մասնակիցները այդ մասին կտեղեկացվեն մինչև մայիսի 30-ը: Առողջապահության ակադեմիան կսկսվի 2024 թվականի հունիսի 3-ին: