«Առողջ Հայաստան» հիմնադրամի բժիշկ առաջնորդների ծրագրի ընտրության չափորոշիչները

«Առողջ Հայաստան» հիմնադրամի ծրագրին դիմելու իրավասու լինելու համար թեկնածուները պետք է ունենան հետևյալը.

1) հաջողությամբ ավարտել են Հայաստանի Հանրապետության կրթության նախարարության կողմից ճանաչված և արտոնագրված բժշկական ուսումնարան (արտասահմանում արտոնագրված բժիշկների դեպքում՝ դրա համարժեքը)

2) հաջողությամբ ավարտել են ընտանեկան բժշկության օրդինատուրան, կամ ընտանեկան բժշկության օրդինատուրայի ծրագրի վերջին տարում լինեն

3) համապատասխանում են Շարունակական բժշկական կրթության /Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) վկայականի պահանջներին.

4) ունեն հայերենի սահուն իմացություն՝ լեզվի բանավոր և գրավոր բարձր հմտություններով

5) ունեն անգլերենի միջին մակարդակի իմացություն

6) ունեն ծրագրին և դրա պահանջներին հանձնառու լինելու կարողություն և պատրաստակամություն

«Առողջ Հայաստան» հիմնադրամի հաջողակ թեկնածուները ունեն նաև հետևյալ հատկանիշները

  • Ամբողջ բնակչության համար առողջապահական խնամքի հավասար հասանելիության հայեցակարգին նվիրվածություն

  • Առաջնորդության որակների հիմնարար ըմբռնում

  • Ակադեմիական, մասնագիտական և կամավորական ակնառու ձեռքբերումներ

  • Քննադատական մտածողության հմտություններ և բարդ խնդիրներ լուծելու կարողություն նույնիսկ այն ժամանակ, երբ դրանց լուծումը անորոշ թվա

  • Փոփոխություններին հարմարվելու ունակություն, շարունակ սովորելու և մասնագիտության մեջ աճելու պատրաստակամություն

  • Կազմակերպչական և կառավարման հմտություններ

  • Լինել խանդավառ, սովորելու ցանկությամբ լի և ճկուն